չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իտալիայի վարչապետ կայցելի Ադրբեջան. աղբյուր

Իտալիայի վարչապետ կայցելի Ադրբեջան. աղբյուր

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մայիսի 5-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Բաքու։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report կայքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նշենք, որ ավելի վաղ սպասվող այցի մասին հաղորդել էր նաև Euronews-ը՝ ընդգծելով, որ Մելոնին Բաքու է մեկնում Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու և էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

  • Կիսվել: