երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մասնակցությանը Կարմիր ծովում ռազմական առաքելությանը

Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մասնակցությանը Կարմիր ծովում ռազմական առաքելությանը

Իտալացի օրենսդիրները հավանություն են տվել երկրի մասնակցությանը ԵՄ ռազմածովային առաքելությանը Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումներից բեռնանավերի պաշտպանության համար, տեղեկացրել է AP-ն։

Առաքելության խնդիրը «ինքնապաշտպանությունն է, այսինքն՝ առեւտրանավերի վրա ուղիղ հարձակումների չեզոքացումը եւ նավերի զավթման ցանկացած փորձին հակահարված տալը»,- ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանին խորհրդարանի ստորին պալատում, որտեղ 271 պատգամավոր քվեարկել է Aspides առաքելությանը երկրի մասնակցության օգտին։ Միայն վեց օրենսդիր դեմ է քվեարկել։

Նրա խոսքով՝ դա ներառում է ռազմական ուժի կիրառումը հարձակման դեպքում։ Միեւնույն ժամանակ, Իտալիայի Սենատն է հավանություն տվել 153 կողմ եւ 0 դեմ ձայներով։

Խորհրդարանը նաեւ հավանություն է տվել Իտալիայի մասնակցությանը Գազայում հումանիտար առաքելությանը, ինչպես նաեւ արդարադատության նախարարության առաքելությանը՝ Ուկրաինայում քաղաքացիական հասարակության վերականգնմանն օգնելու համար։

  • Կիսվել: