կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ իտալացիներին զգուշացրել են Մոսկվայում ահաբեկչության վտանգի մասին

Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ իտալացիներին զգուշացրել են Մոսկվայում ահաբեկչության վտանգի մասին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է հայրենակիցներին՝ զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ահաբեկչական հարձակումների վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին։

«Վտանգը օդում էր, ուստի մենք արտաքին գործերի նախարարության կայքում զգուշացրել ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին խնդրել ենք չմասնակցել մարտի 8-ից սկսվող զանգվածային միջոցառումներին»,- Corriere-ին ասել է Տայանին։

  • Կիսվել: