շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայի ԱԳ նախարարն ու 60 պատգամավոր Ուկրաինայի պատճառով լքել են կուսակցությունը

Իտալիայի ԱԳ նախարարն ու 60 պատգամավոր Ուկրաինայի պատճառով լքել են կուսակցությունը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է «5 աստղերի շարժում» կուսակցությունից հեռանալու մասին։ Դիվանագետը կուսակցությանը մեղադրել է Ուկրաինային աջակցությունը խափանելու համար, հայտնում է Ansa-ն։

Նրա խոսքով՝ վաղը կուսակցությունն «այլեւս առաջին ուժը չի լինելու խորհրդարանում»։ Միաժամանակ նա նշել է, որ կստեղծի նոր խորհրդարանական խումբ՝ աջակցելու Մարիո Դրագիի կառավարությանը։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ 5 աստղերի շարժում կուսակցությունը լքել է ավելի քան 60 պատգամավոր։ Նրանք միացել են նոր Di Maio խմբին։ Մինչև այս պահը կուսակցությունը խորհրդարանում ամենամեծ քաղաքական ուժն էր 2018 թվականից ի վեր, երբ համապետական ​​ընտրություններում հավաքեց ձայների 33%-ը։ Դրանից հետո քաղաքական ուժին աջակցությունը նվազել է։ Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ ընտրողների աջակցությունը կազմում է ընդամենը 13%:

  • Կիսվել: