Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Իտալիան հակադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերին, որ հարյուրավոր ամերիկյան ինքնաթիռներ են թռիչքներ կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հռոմից հայտնել են, որ իրենք թույլատրել են միայն տեխնիկական և լոգիստիկ թռիչքներ։
Fox News հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ռյուտեն որպես Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին աջակցության օրինակ էր բերել Իտալիան՝ նշելով, որ 500 ամերիկյան ինքնաթիռներ թռիչքներ են կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ աջակցելու Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությանը։
Ռյուտեն ԱՄՆ-ին Եվրոպայի ակտիվ աջակցության մասին նշել էր նաև Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։



