երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարժվել են երկրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, ապա Կասպից ծովի վրայով մուտք գործել Իրանի օդային տարածք և իրականացրել հարձակումը Թեհրանի վրա։

Աղբյուրը պնդում է, որ Բաքվի իշխանությունների համագործակցությունը Իսրայելի հետ այս գործողության համատեքստում չի կարող անտեսվել։ Ըստ հրապարակման՝ կատարված հարձակման համար անհրաժեշտ է պատասխանատվություն և արդարություն՝ ի շահ իրանական ժողովրդի։

  • Կիսվել: