հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելը սպառնում է զավթել Լիբանանի տարածքի մի մասը

Իսրայելը սպառնում է զավթել Լիբանանի տարածքի մի մասը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է «զավթել Լիբանանի տարածքի մի մասը», եթե «Հեզբոլլահ»-ի հարձակումները շարունակվեն։ Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, Կացը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացրել Լիբանանի կառավարությանը. կամ այն ​​դադարեցնի «Հըզբոլլահ»-ի հարձակումները Իսրայելի հյուսիսի վրա, կամ իսրայելական բանակը կներխուժի Լիբանանի տարածք և «կկատարի դա ինքնուրույն»։

«Երեկ «Հըզբոլլահ»-ը հզոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայել պետությանը»,-հիշեցրել է Իսրայելի ՊՆ ղեկավարը:

  • Կիսվել: