Իսրայելը սպառնացել է ուժեղացնել հարվածները Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ուժեղացնել հարվածները Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ։
Նախարարը այս հայտարարությունն արել է Իսրայելի զինված ուժերի կողմից Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշար քաղաքում գտնվող խոշոր նավթաքիմիական համալիրի վրա հարվածելուց մեկ օր անց։
Կացի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում նավթաքիմիական ոլորտը մոտ 18 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ապահովել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։
Նա ընդգծել է, որ այս ոլորտը «անմիջապես սպասարկում է Իրանի «մակերես-մակերես» հրթիռային արդյունաբերությունը» և կազմում է Իրանի տնտեսության զգալի մասը, ինչը թույլ է տալիս կառավարությանը արտադրել զենքեր, որոնք օգտագործվում են Իսրայելի դեմ։


