Իսրայելը սառեցնում է հարաբերությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ
Իսրայելը կապ չի պահպանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ, քանի դեռ այդ պաշտոնը զբաղեցնում է Անտոնիու Գուտերեշը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը, տեղեկացնում է The Times of Israelը։
Նշվում է, որ ըստ իսրայելական կողմի՝ պատճառը ՄԱԿ-ի կողմից Իսրայելի բանտային ծառայության և մի քանի այլ կառավարական կառույցների ներառումն է սեռական բռնության համար կասկածվող կազմակերպությունների ցանկում։
Դիվանագետը ՄԱԿ-ի որոշումն անվանել է քաղաքական՝ նշելով, որ այն «աղերս չունի իրականության հետ»։


