Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը. աղբյուր
Իսրայելի բանակը բերվել է բարձր պատրաստականության վիճակի: Այս մասին տեղեկացնում է Ynet-ը։
Նշվում է, որ հայտարարվել է պատրաստականություն Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը։
Պակիստանում ամերիկաիրանական բանակցությունների ձախողումից հետո Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը մարտունակությունը բարձրացնելու հրաման է տվել։


