ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ երկարատև գործողության՝ հանուն սպառնալիքի վերացման

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ երկարատև գործողության՝ հանուն սպառնալիքի վերացման

Իսրայելցի զինվորականները պատրաստված են երկարատև գործողության՝ Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային ներուժի վերացման նպատակով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:

«Մենք Իրանում ունենք լրացուցիչ թիրախներ: Մենք զարգացնում ենք հարձակումը պլանին համապատասխան և պատրաստ ենք տևական գործողության այնքան ժամանակ, մինչև սպառնալիքը վերացվի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ հայտարարելով, որ իր  նպատակն է զրկել Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից: Իրանական կողմն, իր հերթին, հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին:

 

  • Կիսվել: