երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իսրայելը պատասխան գործողությունների կբախվի մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում. Փեզեշքիան

Իսրայելը պատասխան գործողությունների կբախվի մեր երկրի դեմ ագրեսիայի դեպքում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Իսրայելը պատասխան գործողությունների կբախվի իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը:

«Եթե սիոնիստական ​​ռեժիմը սխալ թույլ տա և գործողություններ ձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա նա վճռական և աներևակայելի պատասխան կստանա»,- ասել է Փեզեշքիանը։

Միևնույն ժամանակ Իրանի նախագահը նշել է Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ձգտումը։ «Մենք չենք ցանկանում հակամարտության և լարվածության էսկալացիա տարածաշրջանում: Մենք ողջունում ենք բոլոր գործողությունները խաղաղություն և հանգստություն տանող ճանապարհին»,- նշել է Փեզեշքիանը։ 

  • Կիսվել: