Իսրայելը նոր հարված է հասցրել Թավրիզի իրանական ռազմական օդանավակայանին
Իսրայելը նոր հարված է հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի ռազմական օդանավակայանին, հաղորդում է Tasnim-ը։
Հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 13–ին, տեղական ժամանակով ժամը 12:30-ին։
Սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներում երևում է Թավրիզի մոտակայքում գտնվող օդանավակայանից երկինք բարձրացող ծխի խիտ ամպեր։
Հարձակման թիրախը, ենթադրաբար, Շահիդ Ֆակուրիի ռազմական ավիաբազան է, որտեղ տեղակայված են կործանիչներ։
Իսրայելը ուրբաթ լուսաբացից առաջ, հարձակվել է Թեհրանի և Իրանի այլ շրջանների մի շարք բնակելի թաղամասերի վրա։
Ուրբաթ առավոտյան Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թվում էին Իրանի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Խաթամ ալ-Անբիայում գտնվող Իրանի կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին զգուշացրել է Իսրայելին, որ հարվածը կատարելու համար այն խիստ պատժի կենթարկվի։