Իսրայելը նոր հարված է հասցրել Լիբանանին
Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին: Այս մասին ասված է Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարձակման թիրախը «Իմամ Հուսեյնի դիվիզիայի» հրթիռային ուժերի ղեկավար Ալի Ալ Հիսանին էր: Նրա հնարավոր մահվան մասին տեղեկությունը դեռ չի հաստատվել։
«Մենք հարվածում ենք նրանց և շատ ուժեղ հարվածելու ենք։ Մենք գիտենք, որ պայքարը շարունակվում է, հետևաբար այն վերջ չի ունենա, քանի դեռ չեն հանձնվել»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:


