չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին

Չնայած հրադադարի մասին համաձայնագրին՝ Իսրայելը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի բնակավայրերին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Քաքայաթ ալ-Ջիսր գյուղի ծայրամասին։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Պայթյուններ են գրանցվել նաև Թայրում և ալ-Թայբայում, ինչպես նաև ալ-Քուսեյր և ալ-Քանտարա գյուղերի ծայրամասերում։

 

  • Կիսվել: