Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Իրանին և Լիբանանին
Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռներին և ուղղաթիռներին հարվածելու մասին:
Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցրել բազմաթիվ օդային թիրախների, դրանց թվում՝ ինքնաթիռների և ուղղաթիռների, ինչպես նաև Թեհրանի երեք օդանավակայանների՝ Բահրամի, Մեհրաբադի և Ազմայեշի լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներին։
Իսրայելի ռազմաօդային ուժերը, ցամաքային ուժերի հետ համակարգված, հարվածներ են հասցրել նաև հարավային Լիբանանին։


