Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել ապագա դադարների հարցը Գազայի պատերազմում. Wall Street Journal
Իսրայելցի պաշտոնյան Wall Street Journal-ի հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելը պատրաստ է դիտարկել ապագա դադարների հարցը Գազայի պատերազմում, որպեսզի ազատ արձակի որքան հնարավոր է շատ պատանդների։
«Մենք կարող ենք բանակցություններ վարել, քանի դեռ մարտնչում ենք»,- ասել է իսրայելցի պաշտոնյան ամերիկյան պարբերականի հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ մարտական գործողությունների դադարեցման մասին ավարտված գործարքը «հնարավոր է դարձել շնորհիվ ցամաքում մեր ռազմական գործողության ճնշման»։