Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին սպանելու մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հատվածում «Նուհբա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին սպանելու մասին, տեղեկացնում են հրեական ԶԼՄ-ները:
Բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ուրբաթ օրը IDF-ն սպանել է ահաբեկիչներ Հանի Աբդալ-Հայ Ֆախրի Մազումին՝ «Նուհբա» խմբավորման հրամանատարին, և Հասան Զիդան Հասան Դեյրային՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի դիպուկահարին»:
Հաղորդվում է նաև, որ զինյալները ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ին զենք մատակարարելու գործում։



