Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 2,700 ռազմական օբյեկտների ոչնչացման մասին
Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 2,700 ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։
Նշվում է, որ իսրայելական բանակն ավարտել է «Հեզբոլլահ»-ի զինյալներին վերացնելու և «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները հարավային Լիբանանում ոչնչացնելու գործողությունները։
Վերջին երեք ամիսների ընթացքում գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2,700 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ավելի քան 200 զենքի պահեստներ և ստորգետնյա թունելներ։ Ավելին, այս ընթացքում սպանվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 550 զինյալ:



