շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելը հավատարիմ կմնա Սիրիայի հետ իր բարիդրացիական քաղաքականությանը. Նեթանյահու

Իսրայելը հավատարիմ կմնա Սիրիայի հետ իր բարիդրացիական քաղաքականությանը. Նեթանյահու

Իսրայելը հավատարիմ կմնա Սիրիայում ապրող բարեկամ ժողովուրդների, այդ թվում՝ քրդերի, դրուզների, մուսուլմանների և քրիստոնյաների հետ բարիդրացիության քաղաքականությանը: Այս մասին Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք բարիդրացիական քաղաքականությունը, որը վարում էինք, երբ այստեղ բացեցինք դաշտային հիվանդանոց, որը բուժել է հազարավոր սիրիացիների, ովքեր վիրավորվել և տուժել են քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հարյուրավոր սիրիացի երեխաներ ծնվել են այստեղ՝ Իսրայելում: Հետևաբար, մենք մեկնում ենք խաղաղության նույն ձեռքը»։

Բացի դրանից՝ Նեթանյահուն նաև հավելել է, որ Իսրայելը ուշադիր հետևելու է Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո հարևան երկրում տեղի ունեցող զարգացումներին և կանի անհրաժեշտ ամեն բան՝ պաշտպանելու իր սահմաններն ու անվտանգությունը։

 

  • Կիսվել: