հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է սիրիական բանակի ենթակառուցվածքի՝ հայտարարելով, որ այն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի կողմից

Իսրայելը հարվածել է սիրիական բանակի ենթակառուցվածքի՝ հայտարարելով, որ այն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի կողմից

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել սիրիական բանակի ենթակառուցվածքին, որն, ըստ իրենց հետախուզական տվյալների, օգտագործվում էր շիաների լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ջոկատների կողմից։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն Դամասկոսի վրա է բարդել  պատասխանատվությունը Սիրիայի տարածքում «Հեզբոլլահ»-ի բոլոր գործողությունների համար։

«Իսրայելի պաշտպանության  բանակը Սիրիայի վարչակարգին է պատասխանատու համարում այն ​​ամենի համար, ինչ տեղի է ունենում նրա տարածքում, և թույլ չի տա այնպիսի գործողությունների փորձեր, որոնք կարող են հանգեցնել այդ ճակատում «Հեզբոլլահ»-ի հիմնավորման», - ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԻՊԲ-ն նշում է, որ ապրիլի 9-ին իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիտակետերին և ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Ըստ հաղորդագրության՝ օրվա ընթացքում իսրայելական հրետանին գնդակոծել է Լիբանանի հարավի որոշ շրջաններ՝ «սպառնալիքները վերացնելու համար»:

  • Կիսվել: