Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտին
Իսրայելական օդուժը հարված է հասցրել Իրանում գտնվող Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտին:
«Որոշ ժամանակ առաջ Ֆորդոյի ատոմակայանի շրջանում երկու պայթյուն է հնչել։ Հարվածները հասցվել են շրջանի երկու կետերում։ Ֆորդո ատոմակայանը գտնվում է գետնի տակ՝ մի քանի հարյուր մետր խորության վրա»,-հայտնել է իրանական Fars-ը: