շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի թիրախներին

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի թիրախներին

Գազայի հատվածի զինյալները երկու հրթիռ են արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։ Դրանք ծովն են ընկել Թել Ավիվի ափերի մոտ։ Իսրայելական զինվորականներն ի պատասխան հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ իսրայելական կողմը հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարթակին և ռազմական հենակետերին։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

 

  • Կիսվել: