ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի սպառազինության արտադրամասին

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի սպառազինության արտադրամասին

Իսրայելի ռմբակոծիչները, ի պատասխան իսրայելական տարածքում հրթիռային կրակի, հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թիրախներին, տեղեկացնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նոյեմբերի 29-ին Գազայի հատվածից հրթիռ է արձակվել դեպի իսրայելական պետություն:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան՝ Իսրայելի Պաշտպանության ուժերի ռմբակոծիչները հարվածել են ՀԱՄԱՍ ահաբեկչական մի քանի թիրախների վրա Գազայի հյուսիսում»:

Հարվածը հասցվել է սպառազինության արտադրամասին:

  • Կիսվել: