ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական կողմը Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում երկամսյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, գրում է BBC-ն։ Վաշինգտոն են ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին նեթանյահուն և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։

Ամերիկացի եղկավարի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք «շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար», ՀԱՄԱՍ-ի զինյալներին կներկայացնեն վերջնական առաջարկը։ Թրամփը  պաղեստինյան խմբավորմանը զգուշացրել է համաձայնագիրն ընդունելու անհրաժեշտության մասին, քանի դեռ պայմանները չեն վատթարացել:

«Ես հույս ունեմ, որ հանուն Մերձավոր Արևելքի բարօրության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի այդ համաձայնագիրը, քանի որ ավելի լավ չի լինի, միայն կվատանա», - հավելել Է Թրամփը:

Պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել առաջարկը։

Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահը մեծացնում է ճնշումը Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի վրա՝ հրադադարի հասնելու, պատանդներին ազատ արձակելու և Գազայում պատերազմը դադարեցնելու համար։

  • Կիսվել: