Իսրայելը Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներ է խոցել
Գազայի հատվածում, ի պատասխան իսրայելական տարածքի վրա հրթիռի արձակման, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հենակետերին, տեղեկացնում են Իսրայելի բանակի թվիթերյան էջից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գազայում ահաբեկիչներն անցյալ գիշեր Իսրայելի վրա մեկ հրթիռ են արձակել։ Դրան ի պատասխան՝ մեր տանկերը գրոհել են Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետերի վրա՛՛:


