երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարել Կոնգոյի հետ Գազայից փախստականներ ընդունելու վերաբերյալ

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարել Կոնգոյի հետ Գազայից փախստականներ ընդունելու վերաբերյալ

Իսրայելի Times of Israel թերթի Zman Yisrael կայքը հայտնում է, որ իսրայելցի պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել Կոնգոյի և որոշ այլ երկրների հետ Գազայից փախստականների հնարավոր ընդունման վերաբերյալ։

«Կոնգոն պատրաստ կլինի ընդունել միգրանտներին, իսկ մենք բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ»,- ասել է անվտանգության կաբինետի բարձրաստիճան աղբյուրը։

Իսրայելական լրատվամիջոցները մեջբերում են հետախուզության նախարար Գիլա Գամլիելի խոսքը, որը նա ասել է  երեկ Քնեսեթում. «Պատերազմի ավարտին ՀԱՄԱՍ-ի իշխանությունը կփլուզվի, քաղաքային իշխանություններ չեն լինի, քաղաքացիական բնակչությունը ամբողջովին կախված կլինի մարդասիրական օգնությունից: Աշխատանք չի լինի, իսկ Գազայի գյուղատնտեսական հողերի 60%-ը կդառնա անվտանգության բուֆերային գոտի»։

«Գազայի խնդիրը միայն մեր խնդիրը չէ. Աշխարհը պետք է աջակցի հումանիտար արտագաղթին, քանի որ սա միակ լուծումն է, որը ես գիտեմ»,- հայտարարել է իսրայելցի պաշտոնյան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: