Իսրայելն ու «Հեզբոլլահը» շարունակում են մարտական գործողությունները
«Հեզբոլլահը» շարունակում է հարվածել Իսրայելի հյուսիսին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ խմբավորումը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ուրբաթ օրը հարված է հասցրել Իսրայելի հյուսիսային Կիրյաթ Շմոնա բնակավայրին՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Ընդգծվել է նաեւ, որ հրթիռային հարձակումները շարունակվել են Մետուլա, Մարգալիոտ եւ Միսգավ Ամ բնակավայրերի դեմ։
Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ նա շարունակում է իր գործողությունները Լիբանանի հարավում եւ չեզոքացրել է հրթիռային կայանք։
Լրացուցիչ գործողության ընթացքում իսրայելական ուժերը հայտնաբերել են թունել, որը տանում է դեպի «Հեզբոլլահի» ստորգետնյա օբյեկտ։
Նշվում է, որ հայտնաբերվել եւ չեզոքացվել են նաեւ տարբեր զենքեր, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, հրազեն եւ դրանց զինատուփեր:


