չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելը ձերբակալել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող երկու երիտասարդի

Իսրայելը ձերբակալել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող երկու երիտասարդի

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 20-ին հայտնել է, որ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու երիտասարդներ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ կասկածյալներ 19-ամյա Սագի Հայկը և 21-ամյա Ասսաֆ Չեթրիթը կապի մեջ են եղել իրանցի գործակալի հետ։

«Հայկը համաձայնվել է վերապատրաստում անցնել արաբական երկրներից մեկում և նույնիսկ նրան խնդրել են լրացուցիչ մարդկանց հավաքագրել նրանց (իրանցիների) ղեկավարությամբ առաքելություններ իրականացնելու համար», - հայտնել է ոստիկանությունը։

Երկու երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվելու Լոդ-Կենտրոնական շրջանային դատարանում։

 

  • Կիսվել: