երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային

Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային

Իսրայելի ռազմական ինքնաթիռները չորս ավիահարված են հասցրել լքված Աբու ալ-Դուհուր ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում:

Հարձակումների հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Սիրիայի իշխանությունները դատապարտել են հարձակումը:

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Աբու ալ-Դուհուրի ավիաբազայի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածներով՝ դրանք անվանելով «անհարկի էսկալացիա», որը չի նպաստում տարածաշրջանում կայունությանը:

Բարաքի խոսքով՝ Սիրիայի նախագահ Ահմետ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը ագրեսիվ դիրքորոշում չի որդեգրել և չի աջակցում պրոքսի ուժերին, և բազմիցս հայտարարել է Իսրայելի հետ լարվածության թուլացման ձգտման մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները կողմերի միջև՝ կոչ անելով նրանց նախապատվություն տալ դիվանագիտությանը և զսպվածությանը, այլ ոչ թե ռազմական գործողություններին:

  • Կիսվել: