կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելը չի ​​դադարեցնի մարտերը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելը չի ​​դադարեցնի մարտերը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելը չի դադարեցնի մարտերը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել, ասել է Իսրայելի ԱԳ նախարարը՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայել պետությունը չի դադարեցնի կրակը, մենք կոչնչացնենք (արմատական պաղեստինյան շարժումը) ՀԱՄԱՍ-ը և կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, մինչև առևանգվածներից վերջինը տուն վերադառնա»,- գրել է Կացը X սոցիալական ցանցում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ հրադադար հաստատելու մասին։

  • Կիսվել: