երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իսրայելում անօդաչուներ որսալու համար առաջին անգամ լազերային պաշտպանության համակարգ են փորձարկել

Իսրայելում անօդաչուներ որսալու համար առաջին անգամ լազերային պաշտպանության համակարգ են փորձարկել

Իսրայելում առաջին անգամ փորձարկել են լազերային պաշտպանության համակարգ՝ անօդաչու թռչող սարքերը, հրթիռները եւ այլ օդային սպառնալիքները որսալու համար։

Իսրայելն արագացրել է լազերային որսիչի տեղակայումը` նման տեխնոլոգիաների ներդրման եւ մոտեցող հրթիռների ոչնչացման հետ կապված մեծ ծախսերը նվազեցնելու ծրագրի շրջանակներում:
 
«Լազերը փոխում է խաղի կանոնները՝ իր հեշտ կառավարվող համակարգի եւ զգալի տնտեսական առավելությունների շնորհիվ»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչության բրիգադային գեներալ Յանիվ Ռոտեմը: «Մեր պլանը հաջորդ տասնամյակի ընթացքում մի քանի լազերային հաղորդիչների տեղադրումն է Իսրայելի սահմանների երկայնքով»,- ասել է նա։
 
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լազերային համակարգը կարող է մի քանի սցենարով անօդաչու թռչող սարքեր, ականանետներ, հրթիռներ եւ հակատանկային հրթիռներ որսալ: Որսիչները լազերը կօգտագործեն մոտեցող անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների գերտաքացման համար:
 
Հզոր լազերը կլրացնի Իսրայելի ներկայիս մեծ եւ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տասնյակ հազարից միլիոնավոր դոլար արժողությամբ որսիչ հրթիռներ են արձակում։
 
Իսրայելը նախատեսում է լազերային որսիչները նախ տեղակայել հարավում, որտեղ քաղաքները պարբերաբար գնդակոծվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:

  • Կիսվել: