Իսրայելն ուղիղ եթերի ժամանակ հարվածել Իրանի պետական հեռուստաընկերությանը․ կան զոհեր
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության գլխավոր շենքին, հայտնում են լրատվամիջոցները։
Թիրախավորումից առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ շուտով Իրանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն «կանհետանան»։ Մինչ այդ Իսրայելը տարհանման հրահանգ էր տվել Թեհրանի այն թաղամասի բնակիչներին, որտեղ գտնվում է հեռարձակողը։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են հեռուստատեսության մի քանի աշխատակցի մահվան մասին։ Նշվում է, սակայն, որ եթերը շուտով կվերսկսվի։