Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը, ԱՄՆ-ն կլուծի «Հեզբոլլահ»-ի հետ կապված հարցը. Թրամփ
ԱՄՆ-ն առանձին կհամագործակցի Լիբանանի հետ և պատշաճ կերպով կլուծի «Հեզբոլլահ»-ի հետ կապված իրավիճակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը։ ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է»,-նշել է նա:
Հավելենք, որ մեկ այլ գրառմամբ Թրամփը, խոսելով Իրանի հետ համաձայնագրի մասին, նշել է. «Մեկ անգամ ևս՝ այդ համաձայնագիրը Լիբանանի հետ որևէ առնչություն չունի, ընդսմին՝ մենք ԼԻԲԱՆԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԿԴԱՐՁՆԵՆՔ: ՄԵԾ ԵՎ ՓԱՌԱՀԵՂ ՕՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ»:


