երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանի նստավայրին. կա առնվազն վեց զոհ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանի նստավայրին. կա առնվազն վեց զոհ

Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյունների ձայներ։ Այս մասին հայտնել է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը:

Ավելի ուշ սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքի Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:

Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությանը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության դեսպանի նստավայրում։

Իրանական Nour News-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հարվածի հետևանքով չի տուժել։ Նշվում է, որ կա առնվազն 6 զոհ: Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը:

Իր հերթին Reuters-ը հայտնում է, որ Դամասկոսում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին:

 

  • Կիսվել: