չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման ծրագրին. Նեթանյահու

Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման ծրագրին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կարող է շատ բան փոխել։

Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից վերադառնալիս խոսել է իր հետ։

«Ամերիկացիները չեն կարող հանդուրժել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի մասին համաձայնագրի ակնհայտ խախտումը»,-ասել է Նեթանյահուն:

«Համաձայնությունն այն էր, որ նրանք կդադարեցնեն կրակը, և իրանցիներն անմիջապես կբացեն [Հորմուզի] նեղուցը, նրանք դա չարեցին։ Ամերիկացիները չէին կարող հաշտվել դրա հետ»,-հավելել է նա։

Նեթանյահուն նաև հավելել է, որ Վենսն իրեն ասել է, որ ԱՄՆ տեսանկյունից կենտրոնական հարցը բոլոր հարստացված նյութերի հեռացումն է և այն բանի ապահովումը, որ առաջիկա տարիներին, հնարավոր է՝ տասնամյակներ շարունակ, Իրանի ներսում ուրանի հարստացում չի լինի․ «Սա նրանց ուշադրության կենտրոնում է և, իհարկե, դա կարևոր է նաև մեզ համար»։

Իսրայելի վարչապետն ընդգծել է՝ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստների վրա ռազմածովային շրջափակում կիրառելու որոշմանը: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ «մշտական ​​համակարգման մեջ են»։

«Մեր միջև պառակտման մասին պնդումները բացարձակապես կեղծ են։ Ճիշտ հակառակն է։ Դա կարող է վկայել յուրաքանչյուր ոք, ով ներկա է եղել այս զրույցներին և նախագահի ու նրա թիմի հետ մեր ամենօրյա քննարկումներին։ Այս մակարդակի համակարգում երբեք չի եղել»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

  • Կիսվել: