հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելի ընդդիմության առաջնորդն այսօր առավել քան երբևէ անհանգստացած է իր երկրի համար

Իսրայելի ընդդիմության առաջնորդն այսօր առավել քան երբևէ անհանգստացած է իր երկրի համար

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը 12-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ կյանքում երբեք այսքան անհանգստացած չի եղել իր երկրի համար, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

«Պատանդների ընտանիքները բողոքում են, և կառավարության պատասխանը նրանց վրա հարձակվելն է»,-նշել է Լապիդը:

Նրա խոսքով՝ այսօր Իսրայելում տեղի ունեցող ցույցերն ընդգծում են, որ թեև պատերազմի ժամանակ ընտրությունների գնալը «իդեալական չէ», սակայն անհրաժեշտ է, «որովհետև ներկայիս կառավարությունը չի հաստատի բյուջեն, փոփոխություններ չի մտցնի (ուլտրաուղղափառ) օրինագծում և հատկապես տուն չի վերադարձնի պատանդներին»։

«Եվ գիտե՞ք ինչ, դա նաև պատերազմում հաղթանակի չի հանգեցնի, քանի որ աշխարհը մեզ հետ չի լինի, և Իսրայելի ժողովուրդը լիովին միավորված չի լինի»,-ընդգծել է ընդդիմության առաջնորդը:

 

  • Կիսվել: