հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելի վարչապետը վիրահատության է ենթարկվել

Իսրայելի վարչապետը վիրահատության է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճողվածքի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։

«Վիրահատությունը հաջող է անցել։ Կառավարության ղեկավարը լավ է զգում իրեն և տեղափոխվել է ապաքինման սենյակ», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նեթանյահուն «լավ մարզավիճակում է և սկսում է վերականգնվել»։

 

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն կիրակի օրը վիրահատվելու է՝ նշելով, որ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը։

Գրասենյակի տվյալներով՝ մարտի 30-ին հերթական հետազոտության ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք է հայտնաբերվել։ Վիրահատությունից առաջ Նեթանյահուն ասել է, որ մտադիր է «շատ շուտով» վերադառնալ աշխատանքի։

  • Կիսվել: