Իսրայելի քաղաքականությունը Հիտլերի քաղաքականությունից ոչնչով չի տարբերվում. Էրդողան
Բացառապես պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ մահապատիժ կիրառելու Իսրայելի որոշումը համարժեք է ապարտեիդին (ցեղային խտրականությանը-խմբ.) և օրենքը վերածում է ռասիստական ֆաշիզմի գործիքի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Դա խտրականություն է, ռասիզմ։ Իսրայելը ներդնում է մի համակարգ, որն ավելի վատ է, քան 1994 թվականին Հարավային Աֆրիկայում ապարտեիդի տապալված ռեժիմը
Պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ մահապատիժ կիրառելու Իսրայելի խորհրդարանը որոշումը իրավամբ ոչնչով չի տարբերվում հրեաների նկատմամբ Հիտլերի քաղաքականությունից:


