ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետախուզության նախարարի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետախուզության նախարարի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը՝ հավելելով, որ այսօր «զգալի անակնկալներ» են սպասվում։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը։

«Այսօր բոլոր ճակատներում սպասվում են զգալի անակնկալներ, որոնք կհանգեցնեն Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահի» դեմ մեր վարած պատերազմի էսկալացիային»,- ասված է Կացի հայտարարության մեջ։

«Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը մեծանում է։ Գիշերվա ընթացքում լիկվիդացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Կացի խոսքով՝ ինքն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «լիազորել են ՑԱԽԱԼ-ին լիկվիդացնել իրանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի... առանց լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության»։

  • Կիսվել: