ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

 Իսրայելի զինվորականները հայտնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման երկու հրամանատարի սպանության մասին, որոնք պատասխանատու էին Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքում ներքին անվտանգության համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինյալիներին, որոնք գլխավորում էին այդ ահաբեկչական կազմակերպության ներքին անվտանգության գործողությունները Ջաբալիայի շրջանում»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Զինվորականները նշել են, որ արմատականների ոչնչացման գործողություններն իրականացվել են ապրիլի 11-ին:   

  • Կիսվել: