երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը

Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը

Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել ուրբաթ օրը պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարած արտակարգ դրությունն ամբողջ երկրում մինչև հունիսի 30-ը երկարաձգելուն, հայտնում է Times of Israel-ը։

Երկարաձգումը պահանջում է նաև Քնեսեթի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի հավանությունը, որը նախագահում է «Լիկուդ» կուսակցության պատգամավոր Յուլի Էդելշտեյնը։

Արտակարգ դրությունը թույլ է տալիս նախարարների կաբինետին որոշումներ կայացնել, որոնք չեղյալ են հայտարարում Քնեսեթի օրենսդրությունը։

  • Կիսվել: