ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելի հետախուզության հատուկ նշանակության ուժերը գիշերը մտել են Իրանի տարածք․ Al Arabiya

Իսրայելի հետախուզության հատուկ նշանակության ուժերը գիշերը մտել են Իրանի տարածք․ Al Arabiya

Գիշերն Իրանի տարածք է թափանցել իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հատուկ ջոկատը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

«Անցած գիշեր Իրանի տարածք է թափանցել Մոսադի հատուկ ջոկատը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասների մասին չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։

Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: