շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում հիվանդանոց է վնասվել, տուժածներ կան

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում հիվանդանոց է վնասվել, տուժածներ կան

 Իսրայելը 2 ավիահարված է հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով վնասվել է Տիբնինի հիվանդանոցի շենքը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ հարվածների հետևանքով տուժել է 9 մարդ։

Հարձակումների թիրախ են եղել «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։ Հարվածները, մասնավորապես, հասցվել են հանրապետության արևելքում գտնվող Բեկաա հովտի ստորգետնյա օբյեկտին, հայտնել են բանակից։ Իսրայելական զինվորականների տվյալներով՝ այնտեղ զենք էր արտադրվում շիա մարտիկների համար։

Բացի այդ, հարվածների են ենթարկվել «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտները Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս (Սուր) քաղաքի շրջանում, նշել են մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք` Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:

  • Կիսվել: