կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել Գոլանի բարձունքներում

Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել Գոլանի բարձունքներում

Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել օկուպացված Գոլանի բարձունքներում, որը Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածք է, տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ Գոլանի բարձունքներ են ուղարկվել Իսրայելի պաշտպանության բանակի դիվիզիան՝ դեսանտայինների և կոմանդոս բրիգադների հետ միասին։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել վերջին իրադարձությունները՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

 

  • Կիսվել: