Իսրայելի բանակը խաղաղ բնակիչներին հրահանգել է լքել Լիբանանի Տիր քաղաքը
Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին և պահանջել անհապաղ տարհանվել դեպի երկրի հյուսիս։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիահարվածները կուղղվեն իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին։
Պաշտոնյան X սոցիալական ցանցում արաբերենով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարվածները կուղղվեն ոչ միայն Տիրին, այլև նրա արվարձաններին։
Մայիսի 26-ին Տիր քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երեք կին:
Մարտի 11-ին Տիրի վրա հասցված ավիահարվածների հետևանքով վնասվել էին քաղաքի հնագիտական վայրերը:


