հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին հшրվածելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին հшրվածելու մասին

«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հարված են հասցրել և օբյեկտներ ոչնչացրել՝ Թեհրանի հենց կենտրոնում գտնվող իրանական վարչակարգի շենքերի համալիրի տարածքում»։ Այս մասին ասված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ

«Համալիրին հասցված հարվածի ընթացքում բազմաթիվ զինամթերք է նետվել նախագահական նստավայրի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքերի վրա: Բացի այդ, հարվածի թիրախ են դարձել վարչակարգի բարձրագույն ղեկավար մարմնի նիստերի անցկացման վայրը, որը պատասխանատու է անվտանգության ոլորտում որոշումների կայացման համար, ինչպես նաև իրանցի ռազմական սպաների պատրաստման հաստատությունը և այլ առանցքային ենթակառուցվածքներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: