կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն սկսելու և Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանային անցակետը վերահսկողության տակ վերցնելու մասին:

Իսրայելի զինվորականները մտել են քաղաքի արևելյան հատված, սահմանային անցակետով բնակիչների և մարդասիրական օգնության անցումը դադարեցվել է: ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ Ռաֆահի շրջանում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, ոչնչացրել ռազմական կառույցներ և ստորգետնյա ենթակառուցվածքներ:

Լրատվամիջոցների տվյալով՝ առնվազն ութ պաղեստինցի է զոհվել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Ռաֆահում բնակելի թաղամասի ռմբակոծության հետևանքով, իսկ քաղաքից արևելք ընկած մեկ այլ վայրում բնակելի շենքի պայթեցման հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ: ՑԱՀԱԼ-ն իր հերթին հայտարարել է, որ ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի 20 զինյալ:

  • Կիսվել: