չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իսրայելի ագրեսիվ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն․ ՌԴ ԱԳՆ

Իսրայելի ագրեսիվ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա, դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։  Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ նշել է, որ Իսրայելի ագրեսիվ գործողություններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։

Մոսկվան Իսրայելի ղեկավարությանը կոչ է անում հրաժարվել Սիրիայում և այլ երկրներում սադրիչ ռազմական գործողություններից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։

  • Կիսվել: