Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հավաստիացրել է, որ Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան:
Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն՝ նպաստելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը, և այժմ վճռականորեն կգործի՝ ի պատասխան ագրեսիայի և ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության: